Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 275
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
28/08/2017
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻՆ` ՄԱՂԹԵԼՈՎ ՈՒՍՄԱՆ ՄԵՋ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ. Դ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Ուսումնական տարվան ընդառաջ, Մասիսի քաղաքապետ, ՀՀԿ Մասիսի շրջանային խորհրդի նախագահ Դավիթ Համբարձումյանն անակնկալ էր պատրաստել առաջին դասարան գնացող փոքրիկ մասիսցիների համար: Օգոստոսի 27-ին, Մասիս ՀԿ–ի հետ համատեղ, Մասիս քաղաքի Կենտրոնական այգում տեղի ունեցավ երաժշտական երեկո, որտեղ իրենց կատարումներով փայլեցին Մասիսի տաղանդավոր երեխաներն ու հրավիրված խմբերը: Երեկոյի սկզբում քաղաքապետ Դ. Համբարձումյանը ողջունեց ներկաներին և նշեց.

-Սիրելի՛ համաքաղաքացիներ, շնորհավորում եմ բոլորիս գալիք ուսումնական տարվա կապակցությամբ: Առանձնահատուկ շնորհավորում եմ առաջին դասարանցիներին` մաղթելով ուսման մեջ հաջողություն: Վստահ եմ, որ իրենց գիտելիքներով նրանք մեր քաղաքի նոր շունչն են դառնալու:

Ոգևորված նվերներից` երեխաները նշում էին, որ պատրաստ են արդեն դպրոց հաճախել, իսկ ծնողներն իրենց շնորհակալությունն էին հայտնում պրն. Համբարձումյանին` իրենց հոգսը զգալիորեն թեթևացնելու համար:

http://www.slaq.am
http://www.slaq.am/arm/news/1196757/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner