Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 306
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
30/10/2017
ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԸ ՄԻԱՑԵԼ Է ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲՈԼՈՐ ԾՐԱԳՐԵՐԻՆ

Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է կլիմայական խնդիրների լուծմանն ուղղված «Կլիմաթոն Երևան» առաջին հաքաթոնը: «Կայուն Էներգիայի Զարգացման Հիմնադրամի» կողմից անցկացվող միջոցառման նպատակն է մշակել նորարար և օպտիմալ լուծումներ` բարելավելու բնապահպանական և էներգետիկ կառավարումը, որոնց վերջնական նպատակը օդի մաքրմանը նպաստելն է: Ծրագրին մասնակցում են ավելի քան 40 ծրագրավորման և տվյալների վերլուծության մեջ հմուտ երիտասարդներ, ինժեներներ, երիտասարդ գիտնականներ և նորարարներ, բիզնես մտածողություն ունեցող կրեատիվ մարդիկ: Մասիսի քաղաքապետ Դ. Համբարձումյանի ջանքերով ու սրտացավ վերաբերմունքի շնորհիվ Մասիս քաղաքը քաղաքապետերի դաշնագրի անդամ է և միացել է էներգախնայողության ու էներգետիկ զարգացման բոլոր ծրագրերին: Առաջիկայում Մասիս քաղաքը նախատեսում է իրականացնել նմանատիպ ծրագրեր և կիսվել իր փորձով այն քաղաքների հետ, որոնք դեռ չեն միացել էներգետիկ զարգացման ծրագրերին և քաղաքապետերի դաշնագրի անդամ չեն:

http://www.slaq.am
http://www.slaq.am/arm/news/1209772/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner