Այսօր: Կիրակի, 20 Հոկտեմբերի 2019թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 395
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
ԶԼՄ-ները մեր մասին
 
07/11/2017
ՄԱՍԻՍԻ ՄԱՐԶԻԿԸ` ՀԵԾԱՆՎԱՎԱԶՔԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ

2014թ. Աշխարհի բրոնզե մեդալակիր, 2015թ. Եվրոպայի չեմպիոն, Լեհաստանում կայացած հեծանվավազքի Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր Էդգար Ստեփանյանը այս գիշեր վերադարձավ Հայաստան: <<Զվարթնոց>> օդանավակայանում փոխչեմպիոնին դիմավորեցին մեծ շուքով` հայկական դրոշով և զուռնա դհոլով: Աշխարհի գավաթակրին դիմավորելու էին եկել Մասիսի քաղաքապետարանի աշխատակիցները, մարզիկի ծնողները, բարեկամներն ու ընկերները: Մարզիկի վայրէջքից ժամեր առաջ օդանավակայանի սպասասրահն արդեն մարդաշատ էր, որտեղ հավաքված հոծ բազմությունը ցնծության մեջ էր: Փոխչեմպիոնին դափնեպսակ հանձնեց Մասիսի փողքաղաքապետ Խ. Արոյանը և նշեց, որ մասիսցիների համար կրկնակի ուրախություն է երբ ցանկալի գավաթը նվաճում է հարազատ քաղաքի մարզիկը: Հիշեցնենք, որ Հայաստանի հեծանվասպորտի պատմության մեջ նման ցուցանիշ դեռևս չէր գրանցվել:

http://www.slaq.am
http://www.slaq.am/arm/news/1211381/

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner