Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 188
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
25/12/2017
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ` ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՔԱՂԱՔԱՊԵՏ

Armenian Info Տեղեկատվական Պորտալը 2017 թվականն ամփոփելու նպատակով սոցիալական հարցումներ անցկացրեց Արարատի մարզում, որի արդյունքում պարզվեց, որ 2017 թվականին իր աշխատասիրության և մարդկային բարձր հատկանիշների շնորհիվ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը վաստակել է ժողովրդի վստահությունն ու սերը :
Տեսնելով Մասիսի այսօրը՝ պարզ է դառնում , որ երիտասարդ քաղաքապետը ջանք ու եռանդ չի խնայում՝ քաղաքում բարեփոխումներ իրականացնելու համար:

Մասիսցիները փաստում են, որ նա սրտացավ է՝ ցանկացած քաղաքացու հանդեպ. բոլորին լսում է, հաճախակի է կազմակերպում հանդիպումներ բնակիչների հետ և օգնում նրանց, ովքեր իրոք օգնության կարիք ունեն: 
Հարցվածների մի զգալի մասը, Արարատի մարզում որպես տարվա լավագույն քաղաքապետ նշեցին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի անունը :
Մասիս քաղաքի բնակիչները նշեցին նաև, որ քաղաքի զարգացման գործում ունեցած իր անուրանալի ներդրման և քաղաքի հանդեպ դրսևորած անմնացորդ սիրո շնորհիվ, հիրավի արժանի է այս գնահատանքին:

http://armenianinfo.am

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner