Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1․2․ կետի պահանջներով և ընդառաջելով Արարատի մարզի հոգևոր տեսուչ Գևորգ Եպիսկոպոս Սարոյանի խնդրանքին /մտից մատյանի՝ 20.02.2020թ. N114/ ՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Մասիս քաղաք Ազատամարտիկների փողոց թիվ 42 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը /ծածկագիր՝03-003-0126-0120, մակերեսը՝ 0,1 հա/ կառուցապատման նպատակով: 2.Փաստաթղթերի ձևակերպման ծախսերը թողնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վրա: |