Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով , հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 01-ի թիվ 186 հրամանի 9-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջները՝ և հիմք ընդունելով համայնքի ավագանու 2020 թվականի hոկտեմբերի 08-ի թիվ 140-Ա որոշումը՝ որոշում եմ․
1. Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող, սակայն անճշտությամբ էլեկտրոնային և կադաստրային քարտեզներում անհայտ քաղաքացու սեփականություն նշված բնակելի կառուցապատման 0,0108 հա հողամասը /ծածկագիր՝03-003-0026-0035/ ճանաչել համայնքի սեփականություն և կատարել համապատասխան ուղղում.