Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով և ընդառաջելով Զավեն Իսագուլյանի խնդրանքին` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1.ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 3-րդ թաղ թիվ 9/35 հասցեով՝ Զավեն Իսագուլյանին պատկանող ավտոտնակի զբաղեցրած վարձակալած 27.6 քմ բնակավայրերի հողատարածքը /ծածկագիր՝ 03-003-107-029/, որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով օտարել Զավեն Իսագուլյանին: 2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 81144 /ութսունմեկ հազար հարյուր քառասունչորս//1քմ-ի արժեքը 2940/ ՀՀ դրամ: |