Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով և ընդառաջելով Հովհաննես Բաղրամյանի խնդրանքին` /մտից մատյանի՝ 23.11.2020թ. թիվ 1539/ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Արարատի մարզ Մասիս քաղաք նոր թաղամաս թիվ 32/32 հասցեում Հովհաննես Բաղրամյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի զբաղեցրած վարձակալած 0,0024 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքը /ծածկագիր` 03-003-0138-0152/, որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Հովհաննես Բաղրամյանին: 2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 70560 / յոթանասուն հազար հինգ հարյուր վաթսուն / ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ ՀՀ դրամ: |