Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 744
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 74-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԼՈՒՍԻՆԵ ԱՍՏԱԲԱՑՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 1- 3-ՐԴ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ,1- 10-ՐԴ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՓԱԿՈՒՂԻՆԵՐԻ,1-7-ՐԴ ԹԱՂԱՄԱՍԵՐԻ, ՄԱՍԻՍ ԿԱՅԱՐԱՆԻ ՄԻ ՀԱՏՎԱԾԻ ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ/ԼԵԴ ԼՈՒՍԱՏՈՒՆԵՐՈՎ/ ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 1 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀՈԱԿ-Ի ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՐԱՏԱՊ ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով ,,Տեղեական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ  հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշման 23-րդ կետի 5-րդ ենթակետի բ/պարբերությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մասիսի քաղաքապետարանի կարիքների համար նախագծանախահաշվային աշխատանքների կատարման պետական գնման թիվ ԱՄՄՔ-ԳՀԱՇՁԲ-20/4 պայմանագրով կատարողը ժամանակին և պատշաճ չի կատարել պայմանագրային պարտավորությունները, որի հետևանքով Մասիս քաղաքային համայնքը չի կարող իրականացնել քաղաքի տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերը, ուստի նման իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.

 

 

1.Մասիս քաղաքի 1-3-րդ փողոցների շարունակության,1-10-րդ փողոցների փակուղիների,1-7-րդ թաղամասերի, Մասիս կայարանի մի հատվածի  արտաքին լուսավորության ցանցի անցկացման/ԼԵԴ լուսատուներով/  նախագծանախահաշվային աշխատանքների  և Մասիս քաղաքային համայնքի թիվ 1 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հիմնանորոգման նախագծանախահաշվային աշխատանքների ձեռքբերումը համարել անհետաձգելի :

 

2.Թույլատրել Մասիս քաղաքային համայնքի ղեկավարին չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետևանքով Մասիս քաղաքի 1-3-րդ փողոցների շարունակության,1-10-րդ փողոցների փակուղիների,1-7-րդ թաղամասերի, Մասիս կայարանի մի հատվածի  արտաքին լուսավորության ցանցի անցկացման/ԼԵԴ լուսատուներով/  նախագծանախահաշվային աշխատանքների  և Մասիս քաղաքային համայնքի թիվ 1 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի հիմնանորոգման  նախագծանախահաշվային աշխատանքների ձեռքբերումը իրականացնել հրատապ  մեկ անձից  գնման ընթացակարգով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԼՈՒՍԻՆԵ ԱՍՏԱԲԱՑՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
Հեղինակ Լուսինե Աստաբացյան  
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner