Այսօր: Ուրբաթ, 17 Մայիսի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 83
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



17 ապրիլի 2024 թ.

ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ԱՐԱ ՀԱՄԼԵՏԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» № 912-Ն որոշման պահանջներով և նկատի ունենալով, որ Արա Համլետի Գևորգյանի  կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկն ու հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանու  2024 թվականի ապրիլի 05-ի  N 91-Ա որոշումը՝ որոշում եմ․

1. Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, գ․ Գետափնյա, 21-րդ փողոց 133 հասցեում գտնվող ավտոտնակը (մակերեսը՝ 17,4քմ) և դրա սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.0021 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-003-0037-0143) ուղղակի վաճառքով օտարել բնակիչ՝ Արա Համլետի Գևորգյանին:

2.Շինության ուղղակի վաճառքի գինը կազմում է 34261 (երեսունչորս հազար երկու հարյուր վաթսունմեկ) ՀՀ դրամ:

3.Շինությամբ զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 93278 (իննսուներեք հազար երկու հարյուր յոթանասունութ) ՀՀ դրամ:

4․ Սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերում նշված վճարումները անհրաժեշտ է կատարել 900435101630 հաշվեհամարին՝ նպատակ դաշտում նշելով «ինքնակամ շինության օրինականացում»

5.Գույքային իրավունքի պետական գրանցման համար իրականացված վճարները 26000 ( քսանվեց հազար) ՀՀ դրամ անհրաժեշտ է կատարել 900432131044 հաշվեհամարին նպատակ դաշտում նշելով «իրավունքի գրանցման ծախսերի վերականգնում»։

6. Գույքն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԼԵՎՈՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ   Լուսինե Աստաբացյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner