Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 130
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



08 հուլիսի 2020 թ.

ԱՐՄԱՆ ԽԱՉԱՏՈՒՐԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի որոշման 2-րդ կետի բ) ենթակետի, Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի  1-ին մասի  պահանջներով, հիմք ընդունելով տեղում կազմված արձանագրությունը, համայնքի ղեկավարի  02.07.2020թ. N245 ծանուցումը լսումներին  հրավիրելու մասին  /պատշաճ ծանուցվել է 02.07.2020թ. առձեռն/,Մասիսի համայնքապետարանի վարչական հանձնաժողովի առաջարկը /08.07.202020թ. N36 արձանագրություն/ , Արման Կարապետյանի կողմից  իրեն կառուցապատման իրավունքով պատկանող Մասիս քաղաքի  Հերացի փողոցի թիվ 38/3-1 հասցեում ինքնակամ շինություն կառուցելու համար  որոշում եմ՝

1.Արման Խաչատուրի Կարապետյանի նկատմամբ / անձնագիր՝ AP0665927 ծնված՝ 28.10.1983թ. տրված՝ 18.01.2017թ 044-ի կողմից, բնակվում է ք.Մասիս 7-րդ փողոց տուն 19ա հասցեում / նշանակել վարչական տույժ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի  չափով՝ 200.000/երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ:

2.Տուգանքը վճարել  Մասիսի քաղաքային համայնքի բյուջե՝ 900435101440 հաշվեհամարին:

3.Պարտավորեցնել Արման Կարապետյանին քանդել ք.Մասիս, Հերացու փողոց  թիվ 38/3-1 հասցեում գտնվող ինքնակամ կառուցած շինությունը:

4.Վարչական իրավախախտում կատարողի կողմից  տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:

5.Տուգանք նշանակելու մասին որոշման հարկադիր կատարումը իրականացվում է համաձայն ,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի:

6.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում սահմանված կարգով իրազեկման հաջորդ օրվանից և կարող է բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով ,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի ,,ա,, կետով սահմանված ժամկետում /երկու ամսվա ընթացքում/:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Լուսինե Աստաբացյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner