Այսօր: Շաբաթ, 18 Մայիսի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 100
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



25 ապրիլի 2024 թ.

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԱՐԲՆԻԿ ԳՅՈՒՂԻ ՀԱՅԴՈՒԿՆԵՐԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 6/1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ԿԻՑ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԹԱՄԱՐԱ ԼԵՎՈՆԻ ԳԶԻՐՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՕՐԻՆԱԿԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ 20 %-ԻՑ ԱՎԵԼԻ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ 30 %-Ի ՉԱՓՈՎ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Թամարա Լևոնի Գզիրյանի (ծնված՝ 11.06.1928թ․) լիազորված անձ Արթուր Գզիրյանի մտից մատյանի 17․04․2024 թ․ թիվ 5728 դիմումը։

     Փաստացի Ճշգրտումից պարզվել է, որ Մասիս համայնքի Դարբնիկ գյուղի Հայդուկների փողոց թիվ 6/1 հասցեում գտնվող բնակելի տան և հողամասի ընդհանուր մակերեսը փաստացի կազմում է 0.25672 հա, որից 0,1600 հա մակերեսով հողամասը Թամարա Գզիրյանի ընտանիքի սեփականությունն է։ Օրինական հողամասի մինչև 20%-ը 0.0320 հա հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել սեփականության իրավունքով Թամարա Գզիրյանին, իսկ  20%-ից ավել օգտագործվող 0.06472 հա հողամասը սահմանված կարգով օտարել Թամարա Գզիրյանին  տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքի 30%-ի չափով։

     Հաշվի առնելով, որ անհատական բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և բնակելի տան զբաղեցրած ու դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերի և 3-րդ մասի պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, ապա ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերի, 3-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-ն որոշման պահանջներով և ընդառաջելով Արթուր Գզիրյանի խնդրանքին, որոշում եմ՝

1․ Վերականգնել Մասիս համայնքի Դարբնիկ գյուղի Հայդուկների փողոց թիվ 6/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Թամարա Լևոնի Գզիրյանի  (ծնված՝ 11.06.1928թ․, անձնագիր՝ 63 08 294408 տրված՝ 23.04.2009թ․ 640-015-ի կողմից), իրավունքները բնակելի տան և դրան կից օժանդակ շինությունների մասով, ճանաչելով նրա սեփականության իրավունքները անհատական բնակելի տան և կից օժանդակ շինությունների նկատմամբ։

2․ Ճանաչել Մասիս համայնքի Դարբնիկ գյուղի Հայդուկների փողոց թիվ 6/1  հասցեում գտնվող միավորի նկատմամբ Թամարա Լևոնի Գզիրյանի սեփականության իրավունքը օրինական հատկացված 0,16 հա մակերեսով հողամասի մինչև 20%-ի՝ 0,0320 հա հողամասի նկատմամբ։

3․ 20%-ից ավել օգտագործվող 0.06472 հա հողամասը սահմանված կարգով օտարել Թամարա Գզիրյանին տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքի 30%-ի չափով, որը կազմում է 237070 (երկու հարյուր եռեսունյոթ   հազար  յոթանասուն) ՀՀ դրամ։

4․ Շենք-շինությունների մակերեսը և հողամասի սահմանները ճշտված են որակավորում ունեցող մասնագետի կողմից տրված հողամասի հատակագծով (կցվում է) ։

5․Մասիս համայնքի Դարբնիկ գյուղի Հայդուկների փողոց թիվ 6/1 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք գյուղ Դարբնիկ  Հայդուկների փողոց թիվ 6/1 բնակելի տուն։

6. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման՝ օրենքով սահմանված կարգով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԼԵՎՈՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ   Համլետ Նահապետյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner