Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի պահանջներով. Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝ 1.Թույլատրել համայնքի ղեկավարին կազմակերպելու մրցույթ համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 1.62661 հա 5-րդ կարգի վարելահողը /ծածկագիր՝ 03-003-0419-0002/ վարձակալությամբ տրամադրելու համար: 2.Տարեկան վարձավճարի մեկնարկային գին սահմանել ոչ պակաս հողի հարկի դրույքաչափը, որը կազմում է 9700 (ինը հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ: |