Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 646
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 135-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՆՅԱ ՊՈՂՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ, ԴՐԱ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N89-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին,, № 912-Ն որոշման պահանջները և հաշվի առնելով, որ Աշոտ Խաչատրյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.

 

 

1.Թույլատրել Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ, Արարատի մարզ, ք. Մասիս, 3-րդ փողոց,  թիվ 26/4 հասցեում գտնվող ավտոտնակը /արտաքին մակերեսը՝ 32,6 քմ/ և դրա սպասարկման ու պահպանման համար օգտագործվող 0,00326 հա բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը /ծածկագիր՝   03-003-0117-0033/ ուղղակի վաճառքով օտարել Մասիս քաղաքի 6-րդ փողոցի 7-րդ տան բնակիչ Աշոտ Բարիսի Խաչատրյանին /անձնագիր՝ AN0725565, տրված՝ 26․11․2013 թվականին 044-ի կողմից/։
2.Ավտոտնակի համար մուծման վճարը կազմում է    68460 /վաթսունութ հազար չորս հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ/ 1քմ-ի արժեքը 2100  /երկու հազար հարյուր/ ՀՀ դրամ:

3. Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 95844 /ինսունհինգ հազար ութ հարյուր քառասունչորս/ ՀՀ դրամ /1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ ՀՀ դրամ:

4․ՈՒժը կորցրած ճանաչել Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2019 թվականի հոկտեմբերի 23-ի ,,Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին,, N89-Ա որոշումը։

 
Կողմ (10)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՆՅԱ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
Հեղինակ Լուսինե Աստաբացյան  
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner