Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Ա/Ձ Արա Բաբաջանյանի ներկայացրած հայտը. որոշում եմ՝
1.Ա/Ձ Արա Բաբաջանյանին / Մասիս համայնք, գ․Այնթապ, Երևան - Արտաշատ խճուղի թիվ 60 հասցեում գտնվող առևտրի օբյեկտում/26-50 քմ/տալ ոգելից խմիչքների վաճառքի թույլտվություն՝ 2024 թվականի 2-րդ եռամսյակի համար:
2.Գանձել 10.500 (տասը հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ տեղական տուրք: