Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 306
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



07 օգոստոսի 2019 թ.

ՏԻԳՐԱՆ ԵՓՐԵՄԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՈՐՈՇ ԻՆՔՆԱԿԱՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԱՎԵԼԱՑՎԱԾ ՄԱՍԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն  որոշուման, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ  հոդվածի պահանջներով և ընդառաջելով Տիգրան Ղուկասյանի խնդրանքին՝/մտից մատյան 07.08.2019թ. թիվ  873 / .  որոշում եմ՝

1.ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի նոր թաղամաս թիվ 12/2 հասցեում / շինության ծածկագիր՝ 03-003-0128-0013/ Տիգրան Ղուկասյանի կողմից  ինքնակամ կառուցված բնակելի տունը  /75,4 ք.մ./ և ինքնակամ բացված դուռը, որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը , կառուցված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում,չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական:

2.Օրինական ճանաչված բնակելի տան և դռան բացվածքի համար մուծման վճարը  կազմում է՝ 160440/ հարյուր վաթսուն հազար չորս հարյուր քառասուն/ ՀՀ դրամ, որից բնակելի տան / 75,4 ք.մ./-ի համար՝158340/հարյուր հիսուն ութ հազար երեք հարյուր քառասուն/ ՀՀ դրամ,  1 ք.մ.-ի արժեքը 2100/երկու հազար հարյուր/ ՀՀ դրամ ու դռան բացվածքի համար՝ 2100 /երկու հազար  հարյուր / ՀՀ դրամ, 1 հատի արժեքը 2100 /երկու հազար հարյուր/ ՀՀ դրամ:

3. 0,02542 հա հողամասի գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատումից փոխել խառը կառուցապատման գործառնական նշանակության:

4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից և ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Լուսինե Աստաբացյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner