Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներով` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է ՝ 1. Հաստատել Մասիս քաղաքային համայնքի 2018 թվականի վարչական բյուջեից համայնքային ենթակայության կազմակերպություններին տրամադրվող սուբսիդիայի չափերը համաձայն հավելվածի:
2. Համայնքային ենթակայության կազմակերպություններին տրամադրվող սուբսիդիայի տարեվերջի չօգտագործված 200.0 հազար դրամից ավել ազատ մնացորդը ենթակա է վերադարձման համայնքի բյուջե մինչև հաջորդող տարվա փետրվարի 1-ը:
|