Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



17 հուլիսի 2018 թ.

ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով, որ  Մասիս քաղաքային համայնքի ղեկավարի սույն թվականի հունիսի 26-ի թիվ 537-Ա որոշմամբ Դավիթ Համբարձումյանին տրամադրվել է ամենամյա նվազագույն և ամենամյա լրացուցիչ արձակուրդից մնացած 14 աշխատանքային օր տևողությամբ արձակուրդ, իսկ սույն թվականի հուլիսի 6-ի դատարանի թիվ ԵԿԴ/0700/06/18 որոշմամբ քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, որի հետևանքով արձակուրդի 7 օրը հնարավոր չի եղել օգտագործել, ուստի ղեկավարվելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2018 թվականի հուլիսի 6-ի  թիվ ԵԿԴ/0700/06/18 որոշումը. որոշում եմ`

1.Մասիսի քաղաքային համայնքի ղեկավար Դավիթ Մհերի Համբարձումյանի արձակուրդը երկարաձգել 7 աշխատանքային  օր: Երկարաձգված արձակուրդի օրերի հաշվարկը սկսել արձակուրդի օգտագործման անհնարինության /կալանավորման/ վերացման հաջորդող աշխատանքային օրվանից:

2.Քաղաքապետի պարտականությունների կատարումը թողնել քաղաքապետի տեղակալ Նորայր Հակոբյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Լուսինե Աստաբացյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner