Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով , հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 01-ի թիվ 186 հրամանի 9-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջները՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել Մասիս քաղաքային համայնքի ղեկավարին համայնքային սեփականություն հանդիսացող, սակայն անճշտությամբ էլեկտրոնային և կադաստրային քարտեզներում անհայտ քաղաքացու սեփականություն նշված բնակելի կառուցապատման 0,01338 հա հողամասը /ծածկագիր՝03-003-0011-0023/ ճանաչել համայնքի սեփականություն և կատարել համապատասխան ուղղում: |