Այսօր: Հինգշաբթի, 16 Մայիսի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 40
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



15 ապրիլի 2024 թ.

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՏԱՓՆՅԱ ԳՅՈՒՂԻ 9-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 11 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ԿԻՑ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՂԴԱՍԱՐ ԳՈՐԻՍԻ ՔԵՐՈԲՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Բաղդասար Քերոբյանի (ծնված՝ 14․12․1966թ․) մտից  03․04․2024 թ․  թիվ 4794 դիմումը։

       Փաստացի ճշգրտումից պարզվել է, որ Մասիս համայնքի Գետափնյա գյուղի 9-րդ փողոց թիվ 11 հասցեում գտնվող բնակելի տան և հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,09951 հա, որից 0,098 հա-ը  հանգուցյալ Հռիփսիմե Գասպարյանի  ընտանիքի սեփականությունն է, որի ժառանգը ընդունել է ժառանգությունը բայց չի ձևակերպել իր ժառանգական իրավունքները։ Օրինական հողամասին կից օգտագործված 0,00151 հա հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել սեփականության իրավունքով Բաղդասար Գորիսի Քերոբյանին։ 

 Հաշվի առնելով, որ անհատական բնակելի տունը  կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և անհատական բնակելի տան զբաղեցրած ու դրա  սպասարկման համար անհրաժեշտ   0,09951 հա հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրեսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ապա ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշման պահանջներով և ընդառաջելով Բաղդասար Քերոբյանի խնդրանքին, որոշում եմ՝

1․ Վերականգնել Մասիս համայնքի Գետափնյա գյուղի 9-րդ փողոց թիվ 11 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Բաղդասար Գորիսի Քերոբյանի (ծնված՝ 14․12․1966թ․ անձնագիր՝ AS 0452130, տրված՝ 10․12․2018 թ․ 099-ի կողմից),  սեփականության իրավունքները բնակելի տան, օժանդակ շինությունների և դրանց սպասարկման համար օրինական 0,098 հա մակերեսով հողամասին կից 0,00151 հա  հողամասի  նկատմամբ։

2․ Շենք շինությունների մակերեսը և հողամասի սահմանները ճշտված են որակավորում ունեցող մասնագետի կողմից տրված հողամասի հատակագծով (կցվում է)։

3․ Մասիս համայնքի Գետափնյա գյուղի 9-րդ փողոցի թիվ 11 բնակելի տանը տրամադրել հասցե՝ <<ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք  Գետափնյա գյուղ 9-րդ փողոց թիվ 11 տուն>>։

4․Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԼԵՎՈՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ   Լուսինե Աստաբացյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner