Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 57
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



25 ապրիլի 2024 թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի  մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներով, հաշվի առնելով, որ համայնքային սեփականություն հանդիսացող 0.0045 հա հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և որպես առանձին գույքային միավոր աճուրդային կարգով օտարման ենթակա չէ, հիմք ընդունելով համայնքի ավագանու 19.04.2024թ-ի թիվ 113-Ա որոշումը՝ որոշում եմ.

1. Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող, ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Մասիս քաղաք  Երևանյան փողոց 80/1 հասցեում գտնվող  03-003-0056-0046 ծածկագիրը կրող բնակավայրերի բնակելի  կառուցապատման 0.0045 հա հողամասն ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով օտարել սահմանակից՝ 03-003-0056-0022 ծածկագիրը կրող հողամասի սեփականատեր Նիկոլայ Վլադիմիրի Հարությունյանին, Նուրվարդ Բախշիի Հարությունյանին, Սուսաննա Յուրիի Հարությունյանին։

2. Օտարման նպատակով  վճարման ենթակա  307 544 /երեք հարյուր յոթ հազար հինգ հարյուր քառասունչորս/ ՀՀ դրամ գումարը  Մասիսի համայնքապետարանի համապատասխան 900 435 101 176 հաշվեհամարին վճարելուց հետո սահմանված կարգով կնքել օտարման պայմանագիր:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԼԵՎՈՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ   Համլետ Նահապետյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner