Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի 1920-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի գլխավոր հատակագծով նախատեսված թույլատրելի օգտագործման ձևերը՝ որոշում եմ․
1․Վլադիմիր Արայի Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող Մասիս համայնք, ք․ Մասիս, Նոր Թաղամաս 31/3 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 03-003-0138-0422/ բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նշանակությունը փոխել հասարակական կառուցապատման, գոյություն ունեցող ավտոտնակի նշանակությունը փոխել հասարակական նշանակության շինության:
2․ Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման։