Այսօր: Շաբաթ, 18 Մայիսի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 129
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



25 ապրիլի 2024 թ.

ՍԱՐԳԻՍ ՕՆԻԿԻ ՍԻԱՆՈՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԱՆԴԵԼՈՒՆ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով,Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի  1-ին մասով, հիմք ընդունելով  համայնքի ղեկավարի  10.04.2024թ. N3063 ծանուցումը լսումներին հրավիրվելու մասին/ պատշաճ ծանուցվել է 15.04.2024թ․-ին հիմք՝ փոստային անդորրագիր/, Մասիսի համայնքապետարանի վարչական հանձնաժողովի /19.04.2024թ. N245 արձանագրություն/ առաջարկը, Սարգիս Օնիկի Սիանոսյանի կողմից, իրեն սեփականության իրավունքով պատկանող Արարատի մարզ, համայնք Մասիս գ․Մարմարաշեն 37-րդ փողոց թիվ 1 հասցեում գտնվող հասարակական կառուցապատման հողամասում ինքնակամ շինություններ՝ ծածկեր ինքնակամ կառուցելու համար․  որոշում եմ՝

 

1.Հասարակական կառուցապատման հողամասում ծածկեր կառուցելու համար Սարգիս Օնիկի Սիանոսյանի/ ծնված՝ 13․07․1970թ-ին, անձնագիր՝ AL0483178, տրված 27․10․2023թ-ին 044-ի կողմից, հասցե՝ Մասիս համայնք գ․Մարմարաշեն 29-րդ փողոց տուն 8 /  նկատմամբ նշանակել վարչական տույժ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով՝   1․000․000 /մեկ միլիոն / ՀՀ դրամ:

2․Պարտավորեցնել՝ Սարգիս Օնիկի Սիանոսյանին որոշումը ստանալուց հետո 30-օրյա ժամկետում քանդել ինքնակամ կառուցված շինությունները՝ տարածքը բերելով նախկին տեսքի։

3.Տուգանքը վճարել  Մասիս համայնքի բյուջե՝ 900435101440 հաշվեհամարին:

4.Սույն որոշման 2-րդ կետի պահանջը վերը նշված ժամկետում չկատարելու դեպքում շինությունների քանդման հետ կապված աշխատանքների իրականացումը վերապահել համայնքապետարանի կոմունալ տնտեսության և տրանսպորտի բաժնին։

5.Որոշումը ուժի մեջ է մտնում որոշման մասին պատշաճ իրազեկելու հաջորդ օրվանից:

6.Որոշումը կարող է բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

7.Որոշումը անբողոքարկելի է դառնում ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

8.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում գումարը գանձվելու է ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության միջոցով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վոլոդյա Սահակյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner