Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 16-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Վիգեն Ղարիբյանի դիմումը /23.02.2024թ. մտից՝ 2583 /՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Արարատի մարզի, Մասիս համայնքի Սայաթ Նովա բնակավայրում գտնվող Վիգեն Վազգենի Ղարիբյանին սեփականության իրավունքով պատկանող 03-082-0113-0029 կադաստրային ծածկագիրը կրող, 0.51 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի հողամասը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության՝ անասնապահական տնտեսություն կառուցելու նպատակով։ |