Այսօր: Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 781
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 59-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԼԵՎՈՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏԸ ՈՒՂՂԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով«Տեղականինքնակառավարմանմասին»օրենքի 18-րդհոդվածի 1-ին մասի 42 –րդկետի, ՀՀկառավարության 29 ապրիլի 2021 թվականիԿադաստրայինքարտեզումհայտնաբերվածսխալներիուղղմանկարգըսահմաներլումասին N 698-Նորոշման 39-րդկետի 2-րդենթակետիորոշմամբ, հաշվի առնելով <<Խարբերդի մասնագիտացված մանկատուն>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Հ․ Բալասանյանի գրությունը և այն հանգամանքը, որ Արարատ մարզի Մասիս համայնքի Նոր Խարբերդ գյուղի 1-ին փողոց 38 հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող Խարբերդի մասնագիտացված մանկատան շենք-շինությունների զբաղեցրած, պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ 8.71 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը ՀՀ կառավարության 16 հոկտեմբերի 2003 թվականի N 1362-Ն որոշմամբ սխալմամբ է փոխանցվել որպես համայնքային սեփականություն, քանի որ հանդիսացել են պետական սեփականություն հանդիսացող մանկատան պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամաս, և Մասիս համայնքի ղեկավարի առաջարկը՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է.

1.ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Նոր Խարբերդ գյողի 1-ին փողոց 38 հասցեում գտնվող հասցեում 8.71 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը հանել համայնքային սեփականության գույքի ցանկից՝ համայնքային սեփականություն չհանդիսանալու պատճառով` ճանաչելով Հայաստանի Հանրապետության սեփականությունը:

2. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին կատարել համապատասխան փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում և գույքագրման փաստաթղթերում:

3. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԵՎՈՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
Հեղինակ Արմինա Մելոյան  
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner