Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 662
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



16 օգոստոսի 2019 թ.

ԳԵՐԱՍԻՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՄԵՏԱՂՅԱ ԻՐԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՐՀԵՍՏԱՆՈՑԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով , հիմք ընդունելով Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2019 թվականի հուլիսի 25-ի N 59-Ա  որոշումը և ընդառաջելով Գերասիմ Գևորգյանի խնդրանքին՝ որոշում եմ.

1.ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, Երևանյան փողոց, թիվ 56/4  հասցեով  Գերասիմ Գևորգյանին պատկանող մետաղյա իրերի վերանորոգման արհեստանոցի  զբաղեցրած վարձակալած 0,0176 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատարածքը /ծածկագիր՝ 03-003-085-017/, որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով օտարել Գերասիմ Գևորգյանին:

2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 517440 /հինգ հարյուր տասնյոթ հազար չորս  հարյուր քառասուն  / ՀՀ դրամ /1քմ-ի արժեքը 2940 դրամ/:

3.Հողամասը օտարելուց հետո համայնքի հողային և հաշվապահական հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Լուսինե Աստաբացյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner