Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով Լաուրա Լալայանի կողմից լիազորված անձ՝ Կարեն Լալայանի դիմումը (մտից 30.11.2023 թվականի թիվ 16153) և հաշվի առնելով, որ Մասիսի համայնքապետարանի 900435101069 հաշվեհամարին վճարվել է 20․000 (քսան հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ որոշում եմ.
1.Տրամադրել կառուցապատող Լաուրա Ժառայի Լալայանի կողմից ՀՀ Արարատի մարզի, համայնք Մասիս, Դարբնիկ բնակավայրի Գ․Նժդեհի փողոց 2-րդ փակուղի 2 հասցեում կառուցված բնակելի տան և օժանդակ շինությունների շահագործման թույլտվություն:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լաուրա Լալայանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: