Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 75
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



26 ապրիլի 2024 թ.

ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի  N 1920-Ն որոշմամբ սահմանված կարգով և հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզի Արևաբույր համայնքի 2021 թվականի հունիսի 02-ի թիվ 16-Ն ավագանու որոշմամբ հաստատված ՀՀ Արարատի մարզի Արարատ-1 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի Արևաբույր համայնքի գլխավոր հատակագծի նախագծով (գոտևորման նախագիծ) առաջարկվող փոփոխությունը՝ առաջնահերթ միջոցառումներ (1-5 տարի), հողամասի համարը գծագրի վրա N ԳԲ․13, որոշում եմ․

1․ Մասիս համայնքին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք Արևաբույր բնակավայրում գտնվող կադաստրային ծածկագիր 03-020-0026-0012 գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողից  0,14204հա առանձնացվող հատվածը փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության։

2․ Անհրաժեշտությունից ելնելով կատարել վերոնշյալ 03-020-0026-0012 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացվող հատվածի և գ․ Արևաբույր, Կ․ Դեմիրճյան փողոց, 12 հասցեում գտնվող /կադաստրային ծածկագիր 03-020-0026-0002/ հողամասի սահմանների ճշտում՝ համաձայն կից ներկայացվող որակավորում ունեցող անձի կողմից կազմված հատակագծի։

3․ Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԼԵՎՈՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ   Համլետ Նահապետյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner