Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 211
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



12 հոկտեմբերի 2020 թ.

ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՇԻՆՈՒԹՅԱՄԲ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԿԻՑ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի  N550-Ն որոշման պահանջները, Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2020 թվականի հոկտեմբերի 08-ի N 148-Ա  որոշումը և ընդառաջելով Անի Ստեփանյանի խնդրանքին՝ որոշում եմ

  1. ՀՀ Արարատի մարզ Մասիս քաղաք Հանրապետության փողոց թիվ 7/3-1 հասցեում  0,001489 հա բնակավայրերի խառը  կառուցապատման հողատարածքը /ծածկագիր՝ 03-003-0137-0627/,որը սահմանակից է Անի Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող առևտրի կետով ծանրաբեռնված /ծածկագիր՝ 03-003-0137-0395/ հողամասին  և որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով օտարել Անի Ստեփանյանին: 

2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 43777 / քառասուներեք հազար յոթ հարյուր յոթանասունյոթ / ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ ՀՀ դրամ:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վանյա Պողոսյան   Լուսինե Աստաբացյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner