Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 35-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԻՏՅԱ ԱԶԱՏԽԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԽԱՆՈՒԹԸ ԵՎ ԴՐԱ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ԽԱՉԱՏՈՒՐ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի ,,Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին,, № 912-Ն որոշման պահանջներով և նկատի ունենալով, որ Խաչատուր Փահլևանյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝

1. Թույլատրել Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող Արարատի մարզ, համայք ք. Մասիս, 3-րդ թաղ. Հերացու փող. թիվ 12/5-1 հասցեում գտնվող խանութը /արտաքին մակերեսը՝ 58.3քմ, ներքին մակերեսը՝ 49.5քմ/ և դրա սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.00583 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման գործառական նշանակության հողամասը /ծածկագիր՝ 03-003-0108-0129/ ուղղակի վաճառքով օտարել ՀՀ Արարատի մարզ, ք Մասիս Հերացու 9/12 շենքի 7-րդ բնակարանի բնակիչ՝ Խաչատուր Անդրանիկի Փահլևանյանին:
2.Խանութի ուղղակի վաճառքի գինը /1քմ-ի արժեքը 18900 դրամ/ կազմում է 1101870 /մեկ միլիոն հարյուր մեկ հազար ութ հարյուր յոթանասուն/  ՀՀ դրամ:

3. Հողամասի ուղղակի վաճառքի գինը /1քմ-ի արժեքը 2940 դրամ/ կազմում է 171402 /հարյուր յոթանասունմեկ հազար չորս  հարյուր երկու/ ՀՀ դրամ:

 
Կողմ (12)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԻՏՅԱ ԱԶԱՏԽԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
Հեղինակ Ալվարդ Դավթյան  
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner