Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման 0,18144 հա /ծածկագրեր՝03-003-0126-0118, 03-003-0136-0028, 03-003-0135-0180, 03-003-0128-0619, 03-003-0128-0623, 03-003-0138-0355, 03-003-0128-0625, 03-003-0128-0624, 03-003-0109-0195, 03-003-0108-0136, 03-003-0135-0181, 03-003-0142-0027/ բնակավայրերի խառը կառուցապատման 0,22606 հա/ծածկագրեր՝ 03-003-0298-0714,03-003-0156-0006, 03-003-0085-0076, 03-003-0134-0023, 03-003-0156-0009, 03-003-0156-0010/ և արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 0,1293 հա /ծածկագրեր՝ 03-003-0296-0220, 03-003-0296-0219,03-003-0296-0211, 03-003-0443-0056, 03-003-0422-0048/ հողերը աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու համաձայն հավելված 1-ի:
2.Հաստատել մեկնարկային գին՝ տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքի չափով: |