Համաձայն ,,Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով քաղաքացի Ռաֆիկ, Լիդյա, Էդուարդ և Էռնա Արամյանների հայտը (01.04․2024 թվականի CPA0-0001-6310)․ որոշում եմ`
1.Ռաֆիկ, Լիդյա, Էդուարդ և Էռնա Արամյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Մասիս համայնք գ․ Այնթապ 20-րդ փողոց 4-րդ նրբանցք 9 հասցեում տալ բնակելի տան և պարսպի կառուցման շինարարության թույլտվություն։
2.Սույն որոշումն ունժի մեջ է մտնում Ռաֆիկ, Լիդյա, Էդուարդ և Էռնա Արամյաններին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: