Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի պահանջներով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը. Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝ 1.Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի կառուցապատման 0.03456 հա, խառը կառուցապատման 0.02094 հա, և արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության 0.00553 հա հողերը աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու կից ցուցակի համաձայն: 2.Հաստատել մեկնարկային գին տվյալ պահին գործող հողի կադաստրային արժեքի չափով: |