Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի պահանջներով. Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝ 1.Թույլատրել համայնքի ղեկավարին կազմակերպելու մրցույթ համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 2.5794 հա 3-րդ կարգի վարելահողը /ծածկագիր՝ 03-003-0286-0004/ վարձակալությամբ տրամադրելու համար: 2.Տարեկան վարձավճարի մեկնարկային գին սահմանել ոչ պակաս հողի հարկի դրույքաչափը, որը կազմում է 47.200 (քառասունյոթ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ: |