ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ,,ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ,, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ,ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ 74-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, ,,Իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ,,բ,, ենթակետի պահանջներով Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.
-
Հաստատել ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքային համայնքի ,,Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոց,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը, դրույքաչափերը, աշխատողների քանակը և կառուցվածքը համաձայն կցված 1-ին և 2-րդ հավելվածների:
-
Սույն որոշման հավելված 1-ը կիրառել 2018 թվականի հունվարի 1-ից, հավելված 2-ը 2017 թվականի սեպտեմբերի 1-ից:
- ՈՒժը կորցրած ճանաչել Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2011 թվականի դեկտեմբերի 9-ի ,,Մասիս քաղաքի Ա.Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցի հաստիքացուցակը, պաշտոնական դրույքաչափերը և կառուցվածքը հաստատելու մասին,, թիվ 74-Ա որոշումը:
|