Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի,Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 97-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջները և ընդառաջելով Լևոն Կոստանյանի խնդրանքին՝ /մտից մատյան՝ 22.01.2020թ. թիվ 49 / որոշում եմ.
1.Լևոն Կոստանյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի 4-րդ թաղամաս 2-րդ փողոց թիվ 17 հասցեով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը / ծածկագիր՝ 03-003-0076-0002/ դարձնել երկու գույքային միավոր և հասցեավորել համապատասխանաբար՝
ա/ 0,04055 հա-ի համար՝ ՀՀ Արարատի մարզ ք.Մասիս 4-րդ թաղամաս 2-րդ փողոց թիվ 17 հողամաս
բ/ 0,00597 հա-ի համար՝ ՀՀ Արարատի մարզ ք.Մասիս 4-րդ թաղամաս 2-րդ փողոց թիվ 17/1 հողամաս: