Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի 1920-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Մասիս քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված թույլատրելի օգտագործման ձևերը և ընդառաջելով Սվետլանա Անտոնյանի (23․06․2025թ. մտից N6800) դիմումին. որոշում եմ`
Սվետլանա Արկադիի Անտոնյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք, քաղաք Մասիս, 5-րդ փողոց, 88/1 հասցեում գտնվող
1․ Բնակավայրերի նպատակային նշանակության 0,119հա /ծածկագիր՝ 03-003-0008-0037/ հողամասի բնակելի կառուցապատման գործառնական նշանակությունը փոխել հասարակական կառուցապատման։
2․ Ըստ սեփականության իրավունքի վկայականի /ծածկագիր 03-003-0008-0037-001/ բնակելի տան, /ծածկագիր 03-003-0008-0037-002/ լողարանի, /ծածկագիր 03-003-0008-0037-004/ ավտոտնակի, /ծածկագիր 03-003-0008-0037-005/ անասնաշենքի բնակելի նպատակային նշանակությունը փոխել հասարակական՝ հասարակական շինություն գործառնական նշանակության, /ծածկագիր 03-003-0008-0037-003/ ծածկի և /ծածկագիր 03-003-0008-0037-006/ տնտեսական պահեստի նպատակային նշանակությունը փոխել հասարակական (առանց լրացուցիչ շինարարական աշխատանքների կատարման)։
3․ Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման։