Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 571
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 97-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԱՆՈՒԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2016 թվականի N_
,,ՄԱՔՈՒՐ ՄԱՍԻՍ,, ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 14-րդ կետի և ,,Բաժնետիրական ընկերությունների մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի, 12-րդ հոդվածի, 67-րդ հոդվածի 1-ին կետի ա/ ենթակետի պահանջներով. Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝

1.Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը ,,Մաքուր Մասիս,, փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու համար:
2.Սահմանել ,,Մաքուր Մասիս,, փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը՝500.000 /հինգ հարյուր հազար/ՀՀ դրամ, որը համապատասխանում է 10 հատ հասարակ /սովորական/ բաժնետոմսի ՝ յուրաքանչյուրը 50. 000 ՀՀ դրամ անվանական արժեքով:
3.Հաստատել   ,,Մաքուր Մասիս,, փակ բաժնետիրական ընկերության կանոնադրությունը համաձայն հավելվածի:
4.Սույն որոշումն ուժի մեջ մտելուց հետո մեկ ամիս ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ,,Մաքուր Մասիս,, փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության պետական գրանցումը և ընկերության հիմնադրի՝ օրենքով սահմանված մյուս լիազորությունների իրականացումը: 

 

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՆՈՒԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
Հեղինակ Նառա Աբաղյան  
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner