Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի № 912-Ն, № 731-Ն որոշումների պահանջներով և հաշվի առնելով, որ Ալվարդ Գուրգենի Հակոբյանի կողմից ընդունվել է ուղղակի վաճառքով գնելու առաջարկը. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել Մասիս համայնքի սեփականություն հանդիսացող ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 5-րդ փողոց 33/26 հասցեում գտնվող ավտոտնակը (մակերեսը՝ 32,0քմ) և դրա սպասարկման ու պահպանման համար զբաղեցրած 0.0032 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության հողամասը (ծածկագիր՝ 03-003-0087-0000) ուղղակի վաճառքով օտարել բնակիչ՝ Ալվարդ Գուրգենի Հակոբյանին:
2.Շինության ուղղակի վաճառքի գինը կազմում է 63008 (վաթսուներեք հազար ութ) ՀՀ դրամ:
3.Շինությամբ զբաղեցրած հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 142138 (հարյուր քառասուներկու հազար հարյուր երեսունութ) ՀՀ դրամ:
4. Սահմանված չափերով ձևավորված վաճառքի գնին (վարձավճարին) հավելվում են միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքի պետական գրանցման համար իրականացված վճարները` 26000 ( քսանվեց հազար) ՀՀ դրամ վճարման անդորրագրերի հիման վրա:
5. Գույքն օտարելուց հետո համայնքի հաշվապահական և հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: |