|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
28 օգոստոսի 2017 թվականի N 64-Ա |
,,ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԻՎ 4 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ,, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ, ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 41-Է ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 28-րդ կետի, ,,Իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ,,բ,, ենթակետի պահանջներով Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.
-
Հաստատել ,,ՀՀ Արարատի մարզի Մասիսի քաղաքային համայնքի թիվ 4 մանկապարտեզ,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը, աշխատողների քանակը և կառուցվածքը համաձայն կցված 1 և 2 հավելվածների:
-
Սույն որոշման հավելված 1-ը կիրառել 2018 թվականի հունվարի 1-ից, հավելված 2-ը 2017 թվականի սեպտեմբերի 1-ից:
- ՈՒժը կորցրած ճանաչել Մասիս քաղաքային համայնքի ավագանու 2010 թվականի դեկտեմբերի 7-ի ,,Մասիս քաղաքի թիվ 4 մանկապարտեզի հաստիքացուցակը, պաշտոնական դրույքաչափերը և կառուցվածքը հաստատելու մասին,, թիվ 41-է որոշումը:
|
Կողմ -10 ԱԲԳԱՐՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԱՐՍԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐՄԵՆ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ԱԲՐԱՀԱՄ ՌԱՖԱՅԵԼՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՍԱՎԱԴՅԱՆ ԳԱՐԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԷԴՄՈՆԴ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱՆ ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆ ԳԵՂԱՄ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(12.94 Կբ)
|
|
(13.13 Կբ)
|
|
|
|
Կարգավիճակի հիմք՝ | 2018 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 8-րդ նիստի N 73-Ա որոշում |
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|