Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N550-Ն որոշման պահանջները և ընդառաջելով Անուշավան Մուրադյանի խնդրանքին /մտից մատյանի՝ 22.10.2019թ. թիվ 1222/. Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է՝ 1. ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 3-րդ թաղամաս Հերացու փողոց թիվ 1/55 հասցեում 0,00086 հա բնակավայրերի խառը կառուցապատման հողատարածքը /ծածկագիր 03-003-0106-0134/,որը սահմանակից է Անուշավան Մուրադյանին սեփականության իրավունքով պատկանող խանութին և որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով օտարել Անուշավան Մուրադյանին:
2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 25284 /քսանհինգ հազար երկու հարյուր ութանասունչորս / ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ ՀՀ դրամ: |