Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով և ընդառաջելով Լորա Առուշանյանի խնդրանքին` /մտից մատյանի՝ 24.09.2020թ. թիվ 1353/ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Արարատի մարզ Մասիս քաղաք Հերացու փողոց թիվ 11/11-1 հասցեում Լորա Առուշանյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի զբաղեցրած վարձակալած 0,00315 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատարածքը /ծածկագիր` 03-003-0073-0087/, որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Լորա Առուշանյանին: 2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 92610 /ինսուներկու հազար վեց հարյուր տաս/ ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ ՀՀ դրամ: |