Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման պահանջներով և հիմք ընդունելով հողամասերն աճուրդով վաճառքի արդյունքների մասին 19.03.2019թ. թիվ 4 արձանագրությունը՝ որոշում եմ.
1. 19.03.2019թ. հողի աճուրդ-վաճառքի հաղթող ճանաչված Վարդան Հովակիմյանի հետ կնքել ք. Մասիս, 3-րդ թաղամաս, Երիտասարդականների փողոց, թիվ 33 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 680,0 քմ բնակելի կառուցապատման հողամասի օտարման պայմանագիրը:
2. Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն: