Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Մասիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 239
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 620-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Մասիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիս համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 0236-4-30-40, 0236-4-20-20, masis.ararat@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հունիսի 2019 թվականի N 620-Ա

ԳԵՐԱՍԻՄ ԵՎ ԿԱՄՍԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆՆԵՐԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՐԿՈՒ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՒ, ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-ի N 495-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 97-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշման պահանջներով և ընդառաջելով Գերասիմ և Կամսար  Գասպարյանների խնդրանքին՝ /մտից մատյան՝ 21.06.2019թ. թիվ 676/ որոշում եմ.

1. ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 2-րդ փող.,տուն 27/1  հասցեավորումով ընդհանուր բաժնային սեփականության  իրավունքով պատկանող  շենք-շինությունները և բնակելի կառուցապատման հողամասը /հողամասի ծածկագիր՝ 03-003-0100-0037/ դարձնել երկու գույքային միավոր ու հասցեավորել համապատասխանաբար՝

ա/ 0,0730 հա-ի համար՝ ՀՀ Արարատի մարզ, ք. Մասիս, 2-րդ փող., թիվ 27/1

բ/ 0,0187 հա-ի համար՝  ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, 2-րդ փող., թիվ  27/2:

2.ՈՒժը կորցրած ճանաչել Մասիս քաղաքային համայնքի ղեկավարի 2019 թվականի մայիսի 22-ի ,, Իսկուհի,Նարինե,Մելինե,Գերասիմ Գասպարյաններին և Մարինե Սահակյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող շենք-շինությունները և բնակելի կառուցապատման հողամասը երկու գույքային միավոր դարձնելու և հասցեավորելու մասին,, N 495-Ա որոշումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`     
ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, ք.Մասիս, Կենտրոնական հրապարակ թիվ 4
0236-4-30-40, 0236-4-20-20
masis.ararat@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53054761@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner