Ղեկավարվելով ,,Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջով և հիմք ընդունելով այն, որ Մասիս համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 11-ի N3555 ծանուցմամբ պահանջվող փոխադրամիջոցի գույքահարկի գումարը ամբողջությամբ վճարված է /հիմք՝ Մասիս համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից 13․10․2025թ․ տրված տեղեկանքը/ որոշում եմ.
1.Գրիգոր Միրզոյանի /ՀՀ Արարատի մարզ, Մասիս համայնք, գ․Դարակերտ, Բարեկամության փող․, 114 տ․/ փոխադրամիջոցի գույքահարկի գումարը գանձելու վերաբերյալ հարուցված վարչական վարույթը կարճել: