Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով և ընդառաջելով Արմեն Ալավերդյանին` /մտից մատյանի՝ 15.07.2020թ. թիվ 890/ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Արարատի մարզ Մասիս քաղաք նոր թաղամաս թիվ 37/45 հասցեում Արմեն Ալավերդյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի զբաղեցրած վարձակալած 0,002 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքը /ծածկագիր` 03-003-0128-0084/, որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Արմեն Ալավերդյանին: 2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 58800 / հիսունութ հազար ութ հարյուր / ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ ՀՀ դրամ: |