Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 46.2 կետի պահանջներով, հաշվի առնելով, որ նշված տարածքները գտնվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել Մասիս քաղաքային համայնքի ղեկավարին Մասիս քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի ընդհանուր օգտագործման 0,07 հա հողատարածքները /ծածկագրեր՝ 03-003-0157-0012, 03-003-0157-0006, 03-003-0157-0010, 03-003-0157-0009, 03-003-0157-0011, 03-003-0157-0008, 03-003-0157-0007/ կառուցապատման նպատակով 50 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով տրամադրելու համար կազմակերպել մրցույթ: 2.Տարեկան վարձավճար սահմանել 3.000 /երեք հազար/ ՀՀ դրամ: |