Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով և ընդառաջելով Դավիթ Նաջարյանի` /մտից մատյանի՝ 16.09.2020թ. թիվ 1313/ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է․ 1. ՀՀ Արարատի մարզ Մասիս քաղաք Ազատամարտիկների փողոց թիվ 9/12-3 հասցեում Դավիթ Նաջարյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի զբաղեցրած վարձակալած 0,0027 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատարածքը /ծածկագիր` 03-003-0137-0035/, որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, ուղղակի վաճառքով մեկ տարվա ընթացքում օտարել Դավիթ Նաջարյանին: 2.Հողամասի ուղղակի վաճառքի գինը կազմում է 79380 / յոթանասունինը հազար երեք հարյուր ութանասուն / ՀՀ դրամ, 1 քմ-ի արժեքը 2940 /երկու հազար ինը հարյուր քառասուն/ ՀՀ դրամ: |