Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, հիմք ընդունելով Կոմիտաս Մուրադյանի կողմից ներկայացված հայտը (447751)․ որոշում եմ՝
1․Կոմիտաս Մուրադյանին սեփականության իրավունքով պատկանող Մասիս համայնք,գյուղ Նոր Խարբերդ 10-րդ փողոց 17 հասցեում տալ մասնակի նկուղային հարկով բնակելի տան և քարե պարսպի կառուցման նախագծման թույլտվություն։
2․Կոմիտաս Մուրադյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կոմիտաս Մուրադյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: