Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 97-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով, որ Մասիսի համայնքապետարանի 900435002523 հաշվեհամարին վճարվել է 6․000 (վեց հազար) ՀՀ դրամ տեղական տուրքը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներն ու Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը/հայտ՝ 154581 ծածկագիր՝ 03999NJJJEMF, ծածկագիր՝ 02009JEHETJQ և ընդառաջելով Պետրոս Առաքելյանի խնդրանքին՝ /մտից՝ 11.03.2024թ. թիվ 3363/ որոշում եմ.
1.Պետրոս Գևորգի Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասը /ծածկագիր՝ 03-070-0046-0005/ և բնակելի տունը դարձնել երկու գույքային միավոր և հասցեավորել համապատասխանաբար`
ա/ Բաժանվող մաս 1․ 0,0401 հա-ի համար՝ ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք, գյուղ Նոր Խարբերդ, 18-րդ փողոց, 80 բնակելի տուն:
բ/ Բաժանվող մաս 2․ 0,0358 հա-ի համար՝ ՀՀ Արարատի մարզ Մասիս համայնք, գյուղ Նոր Խարբերդ, 18-րդ փողոց, 80/1 հողամաս:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման։